Իմ որդին՝ Հովհաննեսը, ոչ ցանկություն ունի պատգամավոր դառնալու, ոչ էլ իրավունք ունի, տարիքը չի համապատասխանում: Այս մասին ասել է Գագիկ Ծառուկյանը երիտասարդների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր որդին ցանկանում կամ հավակնում է առաջիկայում դառնալ պատգամավոր:
Հանդիպման մասին ֆեյսբուքյան էջում Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը, հրապարակում է արել, որին կից գրել է. «Հորս և երիտասարդների միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում հարց հնչեց իմ ակտիվ գործունեության մասին, թե արդյո՞ք ես ցանկանում եմ առաջիկայում դառնալ պատգամավոր, հայրս սպառիչ պատասխանեց հարցին: Ինձ համար մեծ պատիվ է հորս աջակցությամբ իրականացնել ծրագրեր, որոնք միտված են ուշադրության կենտրոնում պահել բոլոր ոչ օլիմպիական մարզաձևերն ու պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներին: Եթե չկա առողջ սերունդ, չկա ապագա»:




