ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցները Մինեսոտայի նահանգում ավելի քան 4000 մարդու են ձերբակալել անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի խոշորագույն գործողության ընթացքում: Այս մասին հաղորդել է Սպիտակ տունը։
«Ավելի քան 4000 հանցագործ անօրինական ներգաղթյալներ վտարվել են Մինեսոայից։ Նրանց թվում են մարդասպաններ, բռնաբարողներ, ավազակախմբերի անդամներ և ահաբեկիչներ», – ասվում է Սպիտակ տան X-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը բացատրել է, որ հաշվի առնելով Metro Surge գործողության այդ արդյունքները՝ Վաշինգտոնը որոշում է կայացրել կրճատել Մինեսոտայում դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը և նրանց վերադարձնել իրենց տեղակայման վայրեր։
Անօրինական միգրացիայի դեմ պայքարին ուղղված Metro Surge գործողության մեկնարկի մասին հայտարարվել է 2025 թ. դեկտեմբերին։ Մինեսոտայում բողոքի ցույցեր են անցկացվել դաշնային իրավապահ մարմինների ներկայության և նրանց կողմից գործողությունների դաժան մարտավարության կիրառման դեմ:
Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ միգրացիոն ոստիկանության աշխատակիցները ցուցարարների հետ բախումների ժամանակ կրակել և սպանել են երկու անձի։ Այս միջադեպերի առնչությամբ կատարվում են հետաքննություններ։ Երկու դեպքում էլ Սպիտակ տունը հայտնել է, որ դաշնային իրավապահ մարմինները զենքի գործածության են դիմել ցուցարարների գործողությունների պատճառով։




