Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորությունը բացել ենք, այլևս գին չեն կարող թելադրել. Պապոյան

Ադրբեջանի տարածքով Հայաստան հեղուկ գազի տարանցման հնարավորությունը բաց է,  բիզնեսը կորոշի՝ օգտվել, թե ոչ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ադրբեջանի տարածքով Հայաստան հեղուկ գազի տարանցման հնարավորությունը բաց է,  բիզնեսը կորոշի՝ օգտվել, թե ոչ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորություն կա, բացել ենք: Կօգտվի՞ բիզնեսը, թե՞ ոչ…. Այլ հավասար պայմաններում երկաթուղին ավելի էժան է, սակայն մարդիկ մեծ ներդրումներ են արել այդ ոլորտում, օրինակ, գնել են մեքենա: Այդ պարագայում իրեն տնտեսապես ավելի հարմար է բերել մեքենայով: Բայց այն կազմակերպությունների համար, որոնք պետք է վարձակալեն մեքենա, երկաթուղին կարող է ավելի հարմար լինել: Կա դեպք նաև, որ Լարսը փակվում է: Այլընտրանքը կա»,-ասաց նախարարը:

Պապոյանը նկատեց՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորությունը նաև մրցակցություն է առաջացնում. նույնիսկ այն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու, քանի որ կա երկաթուղու այլընտրանք:

Հարցին՝ փոխադրման համաձայնության վերաբերյալ իր հայտարարությունից հետո Հայաստան Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի խմբաքանակի փոխադրում եղե՞լ է՝ Պապոյանը պատասխանեց. « Դա պրոցես է, նույնիսկ, եթե միանգամից սկսված լինի, վստահ չեմ, որ կհասցներ գալ»:

Հիշեցնենք, որ Գևորգ Պապոյանը հունվարի վերջին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Նա նշել էր, որ գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս։

Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորություն կա, բացել ենք: Կօգտվի՞ բիզնեսը, թե՞ ոչ…. Այլ հավասար պայմաններում երկաթուղին ավելի էժան է, սակայն մարդիկ մեծ ներդրումներ են արել այդ ոլորտում, օրինակ, գնել են մեքենա: Այդ պարագայում իրեն տնտեսապես ավելի հարմար է բերել մեքենայով: Բայց այն կազմակերպությունների համար, որոնք պետք է վարձակալեն մեքենա, երկաթուղին կարող է ավելի հարմար լինել: Կա դեպք նաև, որ Լարսը փակվում է: Այլընտրանքը կա»,-ասաց նախարարը:

Լրահոս