Ինքնաթիռ է կործանվել օվկիանոսում

Հարավային Ավստրալիայի ափերի մոտ թեթև ինքնաթիռ է կործանվել օվկիանոսում։ Այս մասին հայտնում է PerthNow-ն։Փետրվարի 6-ին, ժամը 16:30-ին, ինքնաթիռը Լոնգ Բեյում լողափի այցելուների աչքի առաջ ընկել է ջուրը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ժամանել են դեպքի վայր, որտեղ դեռևս լայնածավալ որոնողական-փրկարարական գործողություններ են ընթանում։ Օդանավի ուղևորների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Ինքնաթիռի օդաչուն դեռևս չի հայտնաբերվել։

Լրահոս