Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանականի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։

Նրանք նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Լրահոս