Առողջապահական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի ու կանխատեսելի դարձնելու համար արդեն մեկ ամիս է Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Այս ընթացքում գրանցվել է ավելի քան 370 հազար ամբուլատոր այց։ Հիվանդանոցային այցերը մոտ 30 հազար են։ Ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։





