Վեհափառի կողմից հերթական զիջումը կլինի ժողովի չեղարկումը` ի վնաս Եկեղեցու

«Հրապարակ» թերթը գրում է. «Կկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը։ Մայր Աթոռից չնայած չեն շտապում հստակ պատասխանել՝ Հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուց հետո, սակայն, որոշ տեղեկություններով, եպիսկոպոսների արմատական թևը պնդում է, որ այն ամեն գնով կայանա, թեկուզ՝ առցանց տարբերակով, եթե թույլ չտան, որ հոգևորականները մեկնեն Ավստրիա։ Նրանք կարծում են, որ Վեհափառի կողմից հերթական զիջումը կլինի ժողովի չեղարկումը` ի վնաս Եկեղեցու:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարեվերջին էին Եպիսկոպոսաց ժողովը պատրաստվում հրավիրել, որը չեղարկվեց իշխանական ճնշումների ներքո։ Գուցե Վեհափառը հույս ունի, իրավիճակը չսրելով, Փաշինյանին բերել կառուցողական դաշտ, սակայն նա քանիցս կրկնել է, որ միայն կաթողիկոսի հեռանալու հարցի շուրջ կարող է բանակցել եկեղեցու սպասավորների հետ։ Մյուս կողմից՝ նախանձելի վիճակում չէ նաև Փաշինյանը` իր սկսած արշավը դոփում է տեղում, թիմակիցները թաքուն խոստովանում են, որ պարտվել են կաթողիկոսի դեմ հայտարարած պատերազմում, սակայն դեռ հույս ունեն, որ «կհաղթեն», եթե հաղթեն հունիսի ընտրություններում և իշխանությունը պահեն: Այդ ժամանակ արդեն Վեհափառի գնալը կդառնա օրերի, անգամ՝ ժամերի հարց»։

Լրահոս