Վարդենիսում բացվեց նոր սառնարանային տնտեսություն և գերժամանակակից մթերման կայան, որը պատրաստ է ընդունել մեծաքանակ բերք և օգնել գյուղացուն՝ իր բերքը վստահ հանձնելու․ Գագիկ Ծառուկյան

Վարդենիսում բացվեց նոր սառնարանային տնտեսություն և գերժամանակակից մթերման կայան, որը պատրաստ է ընդունել մեծաքանակ բերք և օգնել գյուղացուն՝ իր բերքը վստահ հանձնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գագիկ Ծառուկյանը։

«Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որտեղ ներդրված է նման բարձր չափանիշներով հոսքագիծ, իսկ սառնարանային պայմաններում բերքը պահպանում է իր համը, որակը և տեսքը։

Երկիրը պահողն ու ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է, և սահմանամերձ համայնքում նման քայլերը ուժ են տալիս հողի մշակին ու վստահություն՝ վաղվա օրվա հանդեպ»։

Լրահոս