Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում՝ թեպետ հեռակապով. Նիկոլ Փաշինյան

Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում՝ թեպետ հեռակապով: Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի ժամանակ ելույթ ունենալիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, արդեն 2 տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով, սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր: Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենանք այցելելու Ադրբեջան 2028 թվականին:

Իմիջիայլոց՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին հյուրընկալելու այս գագաթնաժողովները: Պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում, հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին, նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան»,- նշել է Փաշինյանը:

Լրահոս