Lratvutyun.am-ի կողմից անցկացված սոցիալական հարցման ընթացքում քաղաքացիները ներկայացրել են իրենց տեսակետները առաջիկա քաղաքական գործընթացների և հնարավոր ընտրությունների վերաբերյալ։ Հարցվածների մի մասը նշել է, որ իրենց նախընտրելի քաղաքական գործիչներից է Գագիկ Ծառուկյան-ը։
Քաղաքացիների խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ եղել է ժողովրդի կողքին, մշտապես շփվել քաղաքացիների հետ և հետաքրքրվել նրանց խնդիրներով՝ ոչ միայն ընտրությունների նախաշեմին, այլ նաև առօրյա կյանքում։ Հարցվածները նշել են, որ հենց այդ անմիջական կապն ու մարդկանց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունն են ձևավորել իրենց վստահությունը նրա նկատմամբ։
Հարցման մասնակիցներից շատերը նաև ընդգծել են, որ քաղաքականության մեջ հաճախ կարելի է լսել բազմաթիվ խոստումներ, որոնք հետագայում մնում են անկատար։ Սակայն, նրանց կարծիքով, Գագիկ Ծառուկյանի առանձնահատկությունն այն է, որ նա նախընտրում է խոսել գործով։ Քաղաքացիների ձևակերպմամբ՝ «եթե Գագիկ Ծառուկյանը մի բան ասում է, ապա անում է», և հենց այդ պատճառով են նրա խոսքը համարում վստահելի։
Հարցվածները նաև դրական են գնահատել նրա բարեգործական և սոցիալական ծրագրերը՝ նշելով, որ դրանք տարիներ շարունակ օգնել են բազմաթիվ մարդկանց և ընտանիքների։
Միաժամանակ, քաղաքացիները նշել են, որ յուրաքանչյուր ընտրող իր ընտրությունը կատարում է սեփական համոզմունքների և քաղաքական ուժերի ծրագրերի գնահատման հիման վրա, սակայն հարցման ընթացքում հնչած կարծիքների զգալի մասը դրական էր վերաբերվում Գագիկ Ծառուկյանի գործունեությանը։


