Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս. Լուկաշենկո

Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդը նշել է, որ Ուկրաինայում ամեն ինչ սկսվել է ճիշտ նույն կերպ։

«Դուք դա հիշում եք: Որպեսզի նրանք՝ հայերը, ովքեր նոր են դուրս եկել մի պատերազմից, դրա պատճառով չհայտնվեն ծանր իրավիճակում: Պետք չէ շտապել: Պետք է պարզապես մտածել, պետք է իմաստուն մարդ լինել»,- հավելել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի կարծիքով՝ նախքան ԵԱՏՄ-ի կամ Եվրոմիության միջև ընտրություն կատարելը, հայ ժողովուրդը պետք է շատ լրջորեն մտածի։

«Սա միակ բանն է, ինչին ես նրանց կոչ եմ անում: Ժողովուրդը կհայտնի իր կարծիքը՝ մենք կհամաձայնենք դրա հետ»,- հստակեցրել է Լուկաշենկոն։

Լրահոս