Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը: Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Երեկ առավոտյան Ռազմածովային նավատորմը կալանավորել է միջազգային պատժամիջոցների տակ գտնվող և Ռուսաստանից եկող նոր նավթակիր նավ՝ «Տագոր»-ը։ Մեր վճռականությունը հաստատուն է և լիակատար։

Այս գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում՝ բաց ծովում, մի քանի գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության աջակցությամբ՝ ծովային իրավունքի խիստ պահպանմամբ։

Անընդունելի է, որ նավերը շրջանցեն միջազգային պատժամիջոցները, խախտեն ծովային իրավունքը և ֆինանսավորեն այն պատերազմը, որը Ռուսաստանն ավելի քան 4 տարի է՝ մղում է Ուկրաինայի դեմ։

Այս նավերը, որոնք չեն հարգում ծովային նավագնացության ամենատարրական կանոնները, սպառնալիք են հանդիսանում նաև շրջակա միջավայրի և բոլորի անվտանգության համար»,- գրել է Մակրոնը:

Լրահոս