Գեղարքունիքի մարզում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխար ու գառ է uատկել

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է գոմում մոտ 300-ից ավելի գառների սատկած։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։

Բնակիչների խոսքով նման խոշորամասշտաբ դեպք գյուղում առաջին անգամ է լինում։ Եղել են դեպքեր, երբ գայլերը 10-ից մինչև 30 ոչխարներ են հոշոտել, բաց այս դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխարներ, այդ թվում մայրացու գառներ են սատկել, դեռ գյուղի պատմության մեջ չէր եղել։

Լրահոս