Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է՝ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դատախազի բողոքը՝ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկության առնչությամբ.

«ՀՀ վճռաբեկ դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Արամյանի բողոքը՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, ըստ որի «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու առաջին ատյանի որոշումը բեկանվել էր, որոշում է կայացրել վարույթ ընդունելը մերժելու մասին։

Ստացվում է՝ բարձր դատական ատյանը ևս իր համաձայնությունն է հայտնել, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ»,-գրել է փաստաբանը։

Լրահոս