Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։

Նորացված մանդատը արտացոլում է Հայաստանի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության և տեսլականի նկատմամբ։

Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ջերմ և պատմական կապերն ավելի խորացնելու համար»,- գրել է Մոդին:

Լրահոս