Հայաստանում ընտրություններն անցկացվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի միջամտության պայմաններում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մտադիր է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը։ Զախարովայի խոսքով՝ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունը Հայաստանում զգալիորեն նվազել է։
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան միշտ հետաքրքրված է եղել և կմնա ուժեղ ու իսկապես ինքնիշխան Հայաստանի գոյությամբ։
Նրա կարծիքով՝ Հայաստանում անցկացված ընտրությունները հստակ ցույց են տվել, որ հայկական հասարակությունը խիստ բևեռացված է։ Միաժամանակ, ըստ նրա, հայկական հասարակության մեջ առկա է Ռուսաստանի հետ կապերի զարգացման և Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունում հետագա անդամակցության պահպանման լայն պահանջարկ։

