«Սա պատմական հաղթանակ է․ ՔՊ-ն հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն․ Նիկոլ Փաշինյան»

2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն, հայտարարել է Փաշինյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին։ 2021-ի համեմատ ստացանք ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։

ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը։

Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է ՀՀ հարատևությունը, զարգացումը։ Ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն»։

Լրահոս