Լիբանանում մեկ օրում 35 մարդ է զոհվել, 120-ը՝ վիրավորվել, ռմբակոծությունը շարունակվում է

Իսրայելի ռազմաօդային ուժերը օրվա ընթացքում ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե նահանգին և Արևմտյան Բեքաա շրջանին։ 35 մարդ է զոհվել, 120 վիրավոր կա։

Տվյալները Լիբանանի առողջապահության նախարարությունն է հայտնել։

«Ռազմական էսկալացիայի սկզբից՝ մարտի 2-ից  ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 3593-ի, վիրավորներինը՝ 10 990-ի, հայտնել են Լիբանանի առողջապահության նախարարությունից։

Նշվում է նաև, որ բնակավայրերի ռմբակոծությունը շարունակվում է՝ չնայած նրան, որ կրակի դադարեցման մասին համաձայնագիր կա, ուստի մինչև օրվա վերջ զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոխվել։

Լրահոս