|
«Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին մի ուղերձ հղել. այն, ինչ այսօր ժամը 13:00-ից սկսվելու է ԿԸՀ-ի շենքի մոտ, ընդամենը սկիզբն է ու եթե նա դադար չտա իրավական բեսպրեդելին ու կամայականություններին, կառավարական բոլոր շենքերն ու Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով»,- քիչ առաջ հայտարարեց ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Ավելի վաղ ԲՀԿ-ականները ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնել էին հետևյալը. «Այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ։ Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա»: |
Սուրեն Սուրենյանցի խոսքը՝ ասուլիսին

