Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված «Batumi Municipality Cup 2026» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր, հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ա խմբում գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը:
Բ խմբում 8 միավորով հաղթող է ճանաչվել վարպետության թեկնածու Արտյոմ Մանուկյանը: Նույն խմբում Սարգիս Նիազյանը զբաղեցրել է 3-րդ, իսկ Հակոբ Հակոբյանը՝ 4-րդ հորիզոնականը:
Բ խմբում Աշոտ Այվազյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ մինչև 14 տարեկան պատանիների պայքարում, իսկ Գոռ Դաբաղյանը՝ 2-րդ հորիզոնականը:
Բ խմբում Նելլի Ջալալյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ մինչև 16 տարեկան աղջիկների պայքարում:
Բ խմբում Աշոտ Ավետիսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ 65+ տարեկան վետերանների պայքարում, իսկ Ազատ Թավաքալյանը՝ 3-րդ հորիզոնականը 50+ տարեկան վետերանների պայքարում:
Գ խմբում 7.5 միավորով հաղթող է ճանաչվել Ռոբերտ Գրիգորյանը: Նույն խմբում Դավիթ Սուքիասյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Հայկ Բաբայանը՝ 3-րդ հորիզոնականը:
Գ խմբում 9-ամյա Ռոբերտ Փաշիկյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ մինչև 16 տարեկան պատանիների պայքարում, իսկ 11-ամյա Արեն Բաղդասարյանը՝ 1-ին հորիզոնականը՝ մինչև 14 տարեկան պատանիների պայքարում:
Գ խմբում Մերի Թադևոսյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը կանանց պայքարում, իսկ Ագնեսա Սարգսյանը՝ 2-րդ հորիզոնականը:
Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում Մարատ Աթաբեկյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում հաղթող է ճանաչվել Արիանա Չիլինգարյանը, իսկ Արիանա Ազիզբեկյանցը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է ճանաչվել Գևորգ Գեղամյանը: Նույն մրցաշարում Տիգրան Աղանիկյանը զբաղեցրել է 2-րդ, Ստեփան Սիմոնյանը՝ 3-րդ, իսկ Սամվել Պետրոսյանը՝ 5-րդ հորիզոնականը:
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում Եվա Ադամյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է ճանաչվել Դավիթ Միտինյանը, իսկ Արամ Բեգլարյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում Սոնյա Մակարյանը զբաղեցրել է 3-րդ, Ստելլա Բարսեղյանը՝ 4-րդ, իսկ Նատալի Բաղդասարյանը՝ 5-րդ հորիզոնականը:
Կայծակնային շախմատի մրցաշարում միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 9-ամյա Գևորգ Գեղամյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ մինչև 14 տարեկան պատանիների պայքարում։



