Մոսկվայի հայ համայնքը հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, հայտնում է «Փաստ»-ը։
Հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին, Մոսկվայի հայ համայնքը կհավաքվի հայկական եկեղեցու մոտ, կհնչի միասնական աղոթք: Կազմակերպիչները կոչ են անում հայրենակիցներին, ովքեր ցանկանում են աջակցել Գագիկ Ծառուկյանին, հավաքվել եկեղեցու բակում:
«Թող մեր հավատքը, միասնությունն ու անկեղծ աղոթքը դառնան հույսի և ուժի աղբյուր»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։



