Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 50-55 տարեկան կնոջ մարմին։
Նախաձեռվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակչուհի 53-ամյա Սվետլանա Դ․-ն է՝ դաշնակահարուհի։

