Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը

ՌԴ կառավարությունը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը: Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 1-ից արգելքը կդադարի տարածվել դիզելային վառելիքի և այլ տեսակի վառելիքների վրա, որոնք արտահանվում են Ռուսաստանի տարածքից` անմիջական արտադրողների կողմից: Բացառություններ են կատարվել նաև միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում վառելիքի մատակարարման և օտարերկրյա պետություններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Լրահոս