Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռшզմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս

Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ ծոցում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շուրջ, որը Մոսկվան էլ ավելի է սաստկացրել վերջին օրերին։

Ծոցում մարտական գործողությունների դադարը կարող է միջնորդներին ժամանակ տալ՝ գտնելու դիվանագիտությանը վերադառնալու ուղին և կանխելու վերադարձը լայնածավալ պատերազմին։

Ես հստակեցրել եմ, որ Թեհրանում ֆրանսիացի դիվանագետների դեմ ագրեսիան անընդունելի է։ ԵՄ բոլոր անդամ պետությունները դատապարտել են այս գործողությունները։

Ուրախալի է, որ Անդրեյ Սիբիգան զրուցել է Աբբաս Արաղչիի հետ լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Ես պատրաստ եմ աջակցել այդ ջանքերին։

Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին։ Մոսկվան Ուկրաինայում քաղաքացիական զոհերի գնալով ավելի մեծ թիվ է պատճառում, և նրա ստացած ցանկացած մատակարարում օգնում է նրան սպանել ավելի շատ խաղաղ բնակիչների։ Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի»,- գրել է Կալլասը:

Լրահոս