Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի շրջանում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտարարվել է ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացում: Այս մասին հայտնել է երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով մոտ 16:27-ին (Երևանի ժամանակով 11:27-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 10 կիլոմետր խորության վրա:
Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացում է թողարկվել Արիակե ծոցի և Յացուսիրո ծովի ափերի համար:

