Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում նշել են երկու երկրների հարաբերությունների կառուցողական բնույթը, ինչպես նաև կառավարությունների և իրավասու գերատեսչությունների երկխոսության ակտիվացումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը՝ առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու իրավասու գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը», — ասված է հաղորդագրության մեջ։

Պետությունների ղեկավարները նաև հաստատել են իրենց տրամադրվածությունը՝ հետագայում ևս ընդլայնելու փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների միջև։

Լրահոս