Դատարանի կողմից տան աճուրդի գործընթացը կասեցնելու որոշումից հետո համասեփականատերերը շարունակում են բարձրաձայնել իրենց մտահոգությունները։ Նրանց խոսքով՝ ստեղծված իրավիճակում հարցեր են առաջացել Երևանի քաղաքի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի գլխավոր խորհրդատու Լևոն Սիմոնյանի գործողությունների վերաբերյալ։
Քաղաքացիները դիմում են իրավապահ մարմիններին՝ պահանջելով ուսումնասիրել ներկայացված հանգամանքները և պարզել՝ արդյոք պահպանվել են դատարանի որոշման պահանջները։
Նրանց խոսքով՝ եթե առկա են հնարավոր խախտումների վերաբերյալ տվյալներ, ապա իրավապահ մարմինները պետք է արձագանքեն և ներկայացնեն իրենց իրավական գնահատականը։

