Ռուսաստանի և Ուկրաինայի hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Կարծում եմ՝ մեզ մոտ առաջընթաց է նկատվում: Ես կարգավորել եմ ութ պատերազմ: Կարծում էի, որ սա, թերևս, ամենահեշտերից մեկն է լինելու, բայց այն ամենաբարդը ստացվեց: Սակայն առաջընթաց գրանցվել է», — ասել է նախագահը։

Նա չի նշել, թե հատկապես ինչ առաջընթացի մասին է խոսքը:

Լրահոս

Օրվա կարևոր