Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն և 1 վագոն պրոպան գազ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն՝ 630 տոննա քաշով, և 1 վագոն պրոպան գազ՝ 36 տոննա քաշով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշենք, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 42,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67,000 տոննա փայտանյութ:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5,000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին:

Լրահոս

Օրվա կարևոր