Դատարանը ևս երկու ամսով երկարացրել է Գագիկ Ծառուկյանի կալանքը: Այս մասին հայտնել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:
«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է ԳագիկԾառուկյանի պաշտպանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Օրերս ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

