Հակառակորդի կողմից ցանկացած սպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին՝ առանց աշխարհագրական սահմանափակումների: Այս մասին զինված ուժերի բարձրագույն հրամանատարների հետ հանդիպմանը կարգադրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատերազմի ավարտի ժամանակն ու պայմանները կորոշեն Իրանի զինված ուժերը և իրանցի ժողովուրդը, եթե ԱՄՆ-ն վերստին ռազմական գործողություններ սկսի, հավելել է Խամենեին:
Գրասենյակի տեղեկություններով՝ գերագույն առաջնորդը թշնամիներին հզոր դիմակայելու մարտական պատրաստականությունը անվանել է «առավելագույն զսպման» պայման: Զորահրամանատարներն իրենց հերթին զեկուցել են Պարսից ծոցի ափամերձ շրջաններում, Հորմուզի նեղուցի, Օմանի ծոցի գոտիներում և սահմաններում երկրի ԶՈւ պատրաստականության, ինչպես նաև ռազմամթերքի և հետախուզության, աջակցության ու մարտական կիրառման միջոցների արտադրության բազմապատիկ աճի մասին:


































