Դնեպրում, Դնեպրի շրջանում և Զապորոժիեում էներգետիկ իրավիճակն ամենաբարդն է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներից հետո ամենաբարդ իրավիճակն այս պահին Դնեպրում, Դնեպրի շրջանում և Զապորոժիեում է։

Նրա խոսքով՝ վերականգնման աշխատանքներում ներգրավված են անհրաժեշտ մասնագետներն ու տեխնիկական միջոցները։ Չնայած նոր հարվածների վտանգին՝ մասնագետները շարունակում են աշխատել՝ հնարավորինս արագ բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար։

Զելենսկին նշել է, որ ռուսական կողմի մարտավարությունը չի փոխվում․ հարվածների թիրախում են էլեկտրական ցանցերն ու ենթակայանները, ինչը դժվարացնում է էլեկտրաէներգիայի փոխանցումը։

Լրահոս