ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ, ինչը նրանց օգնում է քննարկել ամենաբարդ խնդիրները, հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այն, որ նախագահ Պուտինը շատ գործնական, պրագմատիկ և նույնիսկ բարեկամական հարաբերություններ ունի նախագահ Թրամփի հետ, իսկապես այդպես է։ Դա նրանց օգնում է քննարկել ամենաբարդ խնդիրները, որտեղ կան մեծ թվով տարաձայնություններ, բայց միևնույն ժամանակ կան նաև որոշակի կետեր, որտեղ երկու պետությունների ղեկավարների տեսլականը համընկնում է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։































