Lratvutyun.am

Ողբերգական դեպք Երևանում. 32-ամյա տղամարդը բարձրությունից ընկել և մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ծառայողները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի […]

Վագիֆ Խաչատրյանի գործով վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Բաքվի դատարան

Օկուպացված Արցախի Իվանյանի շրջանի Մեշալի գյուղում իբրև թե «ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանությանը մասնակցելու» համար մեղադրվող արցախցի Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան՝ ի պատասխան Report-ի խնդրանքի։ Նրա խոսքով՝ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել: […]

Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 40 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով՝ առնվազն 35 չվերթ է հետաձգվել, 4-ը չեղարկվել է, գրում է Ռիա Նովոստին։ Մոսկվայի ժամանակով 07։24-ի դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել է 3-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել է 1 չվերթ, «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 7 չվերթ։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տասը ամսում աճել է 9.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին 9.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.4 տոկոսով:Առևտրի […]

Կառավարությունը կարող է դիմել Զանգեզուրի կոմբինատին՝ մասնաբաժինը պետականացնելու նպատակով․ Թաթուլ Մանասերյանը՝ ԶՊՄԿ-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին

ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ռիսկի տակ։ Բանն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել Գլեբ Տրոցենկոն, որը եղել է ԶՊՄԿ իրական շահառու և 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում օտարել է իր անուղղակի ամբողջ բաժնեմասը։ Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Սեփականատեր է բազմաթիվ ընկերություններում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտերկրում։ Տրոցենկոյի […]

Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. գլխավոր քարտուղարը կոչ է արել «կտրուկ եզրակացություններ» չանել

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ «Իմ կարծիքով, այս իրավիճակից (ՀՀ-ի բացակայությունը Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովից-Խմբ.) կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Որքանով հայտնի է ՀԱՊԿ քարտուղարությանը, հայկական պատվիրակության բացակայության պատճառները […]

«Սուրմալու»-ի մետրոյի նախագծման մրցույթը սկսեք, Աջափնյակի կայարանի շինարարությունը մյուս տարի կսկսենք. Ավինյան

Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, այս պահին իրականացվում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները և ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասեվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մենք արդեն ստացել ենք ամբողջական փաթեթը, այն համալիր փորձաքննության […]

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում. Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, հաղթեց Ֆրանսիան: Ֆրանսիան հաղթել էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում՝ այն տանելով Նիցցա:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր  մասնակիցների ելույթների […]

Մեծավան գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

Նոյեմբերի 26-ին, ժամը 15։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծավան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ […]

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է երկրի աղետների կառավարման վարչությունը (AFAD), փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Համաձայն գերատեսչության հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 16.13-ին: Օջախը գտնվել է 7,55 կմ խորության վրա:

Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը

Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը: «Մենք հուսով ենք, որ առաջիկա առավելագույնը 6 ամսվա ընթացքում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրահամակարգերը կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը»,- […]

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի նիստերին

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում։ Այս մասին «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին, ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1»-ի թղթակից Պավել Զարուբինին տված […]