Lratvutyun.am

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ | Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ | Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ | Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան | Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից | «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) | ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել | Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին | Գագիկ Ծառուկյանը հետևել է իր նախաձեռնությամբ ընթացող բազկամարտի համաուսանողական մրցաշարի եզրափակիչներին | Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը | Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն | ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց | Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված իրավապահները բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատորին | Մադրիդի մրցաշար․ Ցիցիպասն անսպասելի պարտություն է կրել աշխարհի 118-րդ ռակետից | Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն է, Մամիկոն Խաչատրյանը երրորդն է | Շախմատի ԵԱ․ Գաբոյանն ու Մկրտչյանը հաղթանակ են տոնել 7-րդ տուրում | Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ, և կյանքն է բերել մեզ դրան. Փաշինյան | Երեկ Կիրանցում ցուցարարների հետ հանդիպած զինվորականներից երկուսը պատմում են եղելությունը | Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան |

ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավ են իրականացնում եւ հաջողել են ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ գեներացնելու առումով, սակայն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր։

Դիցուք, «ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» 1997 թ. ստորագրված եւ մեկ տարի անց ուժի մեջ մտած պայմանագրի ժամկետը լրանում էր անցած տարի․ այն կնքվել էր 25 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ, որից օգտվել են ՀՀ իշխանությունները։

Ըստ պայմանագրում ամրագրված դրույթի՝ «Սույն Պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով եւ ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հաջորդ տասնամյա ժամանակաշրջանով, եթե Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան դրա գործողության համապատասխան ժամանակաշրջանը լրանալուց մեկ տարի առաջ գրավոր չծանուցի մյուս Բարձր պայմանավորվող կողմին Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին»:

ՀՀ իշխանությունները չեն դիմել, ուստի ժամկետն ինքնաբերաբար եւս 10 տարով երկարացվել է։ Այն դեպքում, երբ դեռեւս 2021-ից ՀՀ իշխանության տարբեր պաշտոնյաներ դժգոհում են, որ ՌԴ-ն հավատարիմ չէ ՀՀ-ի հետ ստորագրած միջպետական պայմանագրերին եւ չի աջակցում Հայաստանին։ Մասնավորապես ԱԽՔ Արմեն Գրիգորյանը դեռ 2021-ին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ոտնձգություննների առիթով քանիցս կոչով դիմել է ՌԴ-ին՝ հիշեցնելով 1997 թ. պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտավորության մասին»:

Մանրամասները՝ այստեղ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ