Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ եռակողմ բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա Ժնևում՝ փետրվարի 17-18-ը։ Առաջին երկու հանդիպումն անցել է Աբու Դաբիում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ իրենց պատվիրակությունն արդեն մեկնել է Ժնև։
BBC-ն հայտնել է, որ երեք պետության միջև նախատեսված բանակցություններում կարող է քննարկվել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների նոր մորատորիումը։
Այդ հարցով նախորդ մորատորիումը ուժի մեջ էր մի քանի օր՝ մինչև փետրվարի 1-ը։ Կիևը հայտարարել է նոր «էներգետիկ զինադադարի» իր պատրաստակամության մասին, սակայն Մոսկվան դեռևս համաձայնություն չի տվել։




