Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Դյուվալը

95 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, ռեժիսոր Ռոբերտ Դյուվալը: Այս մասին հայտնել է նրա կինը՝ Լուսիանա Դյուվալը:

Դերասանը հայտնի է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմերում իր խաղացած դերերով։

Ռոբերտ Դյուվալը վեց անգամ ներկայացվել է «Օսկարի», ստացել է 1 «Օսկար» «Լավագույն դերասան» անվանակարգում` «Նուրբ գթասրտություն» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։

Նա նաև արժանացել է 2 «Էմմի» մրցանակի, 4 «Ոսկե գլոբուսի»։

Լրահոս