ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է. ՀԾԿՀ նախագահ

ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է, ինչո՞ւ, որովհետև այն խնդիրները, որի մասին մենք խոսում ենք՝ ՀԷՑ-ի հետ կապված, տարիներ շարունակ եղել են: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Տարիներ շարունակ այդ խնդիրները եղել են, և որևէ անգամ այդ խնդիրներին չի տրվել այնպիսի լուծում, ինչպիսի ճանապարհով գնում ենք… Իսկ դա խոսում է այսօր գործող հանձնաժողովի անկախության, ոչ թե կախվածության մասին:

Այն պատճառները, այն հիմքերը, այն կետերը, որով ՀԷՑ-ին զրկել են լիցենզիայից, այդ ամեն ինչը տարիներով եղել է»,-ասաց նա:

Լրահոս