ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ երեք շաբաթվա ընթացքում, որոնք կհարթեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման ճանապարհը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ըստ նրա՝ Թրամփը չէր մասնակցի եռակողմ հանդիպմանը, եթե վստահ չլիներ, որ այն կհանգեցնի համաձայնության և «լավագույն արդյունքի»։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։ Բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվանից հետո նա նշեց, որ քննարկումները «կոշտ էին, բայց գործնական»։ Մեդինսկին նաև հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հանդիպում է սպասվում։



