Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ՝ 530 մ (ներառյալ պորտալները) թունելի հորատումը։ Այս թունելում այժմ կատարվում են գաբարիտային չափերի ապահովման և նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Հիշեցնենք, որ առաջին թունելի հորատումը՝ 455 մ երկարությամբ (ներառյալ պորտալները), ավարտվել էր նախորդ տարի։ Շինարարն այստեղ իրականացնում է երեսարկի բետոնացում։
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են նաև կամուրջների և հողային պաստառի կառուցման աշխատանքները։
Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։




