Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման:
Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Արցախի նախկին պետնախարարին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ:




