Թեհրանը պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը. ռազմածովային ուժերի հրամանատար

Ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը հենց որ երկրի իշխանությունները համապատասխան հրաման արձակեն։

Հորմուզի նեղուցում ընթացող զորավարժությունների ժամանակ Թանգսիրին հայտարարել է, որ ռազմավարական ջրային ուղու փակման որոշումը կայացնում են երկրի բարձրագույն պաշտոնյաները։ Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև սրվող լարվածության համատեքստում:

«Որպես զինվոր՝ ես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք կատարել այդ առաջադրանքը հենց որ մեր վերադասները հրամայեն», — ասել է նա։

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցը աշխարհի ամենակարևոր նավթային երթուղին է, որը կապում է Պարսից ծոցի նավթ արդյունահանող խոշորագույն երկրներին Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։

Լրահոս