Հնդկական արտադրության առաջին ավիակիրը. Նյու Դելին իր ռազմական արսենալն է ցուցադրում

Հնդկաստանի արևելքում՝ Վիշակհապատնամի հարակից ջրերում շարունակվում են «ՄԻԼԱՆ 2026» ռազմածովային ուժերի միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող 74 երկրներ՝ այդ թվում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իրանը։

Զորավարժությունների ընթացքում Հնդկաստանի ռազմածովային ուժերն ի ցույց են դնում իրենց կարողությունները․ դրանց հնդկական ավելի քան 60 ռազմանավ է մասնակցում, որոնց շարքում աչքի է զարնում հատկապես «Վիկրանտ»-ը․ այն հնդկական արտադրության առաջին ավիակիրն է և համարվում է երկրի ռազմածովային ուժերի գլխավոր հպարտությունը՝ ի ցույց դնելով ռազմարդյունաբերության ոլորտում ինքնաբավության հասնելու՝ Հնդկաստանի հավակնությունները։

Ավիակրի վրա գտնվելու և դրա կարողություններին ծանոթանալու հնարավորություն է ունեցել մեր թղթակից Հայկ Սահակյանը, ով այս օրերին Հնդկաստանում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս