Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:
Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ այսօր ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։


