Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է անցկացնել փետրվարի 26-ին

Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է անցկացնել փետրվարի 26-ին՝ Օմանի միջնորդությամբ, Ժնևում Օմանի նստավայրում, հայտնում է ISNA-ն:

Հիշեցնենք, որ բանակցությունների երկրորդ փուլից հետո Արաղչին հայտարարել էր, որ կողմերը փոխըմբռնման են հասել բանակցությունների շարունակման ընդհանուր ուղղորդող սկզբունքների շուրջ և մինչև երրորդ փուլը կաշխատեն հնարավոր համաձայնագրի տարբեր ասպեկտների ու դրա նախագծի վրա։

Թեև և՛ Թեհրանը, և՛ Վաշինգտոնը անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը բնութագրել են որպես կառուցողական, վերջին շաբաթվա ընթացքում երկու կողմերի արած հայտարարություններն ու դիրքորոշումները հուշում են, որ գործընթացը դեռևս մնում է լարված։

Լրահոս