Սլովակիան դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինային՝ ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման կասեցման։ Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր, հայտնել է Սլովակիայի վարչապետ Ֆիցոն։
Սլովակիայի վարչապետը սա անվանել է «առաջին պատասխան քայլ»՝ ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցման։
«Եթե ուկրաինական կողմը Սլովակիայից օգնություն խնդրի իր էներգետիկ համակարգը կայունացնելու համար, նման օգնություն չի տրամադրվի»,-նշել է նա։
Ֆիցոն զգուշացրել է, որ Սլովակիան կարող է հետագա գործողություններ ձեռնարկել, այդ թվում՝ վերանայել Ուկրաինայի ԵՄ անդամակցության աջակցությունը, եթե նավթի մատակարարումները չվերականգնվեն։
«Սլովակիան իրավունք ունի ստանալ նավթի մատակարարումներ… մենք լիովին իրավունք ունենք հետագա քայլեր ձեռնարկել»,-հավելել է նա։




