Արդեն 11 օր է՝ Վրաստան-Հայաստան անցման կետում սպասում են շինանյութով բեռնված հայկական մեքենաները: Նրանց հստակ պատասխան չեն տալիս, միայն ասում են՝ բաց կթողնեն հրահանգի դեպքում: Լուրերի թղթակցի հետ զրույցում վարորդները նշել են, որ Վրաստանի առանձին շրջանակներ իրենցից ապօրինի գումարներ են պահանջում: Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որ խնդրին քաջատեղյակ է, հաստատում է՝ վարորդներից կաշառք են պահանջում: Մասնագիտական որոշ շրջանակներ չեն բացառում, որ այս ամենի հիմքում կարող է անգամ ռուսական հետք լինել:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան