Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանшկան համագործակցության համաձայնագիր են ստորագրել. Զելենսկի

Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր, որը հիմք է ստեղծում ապագա պայմանագրերի, տեխնոլոգիական համագործակցության և ներդրումների համար: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ մեր հանդիպման մեկնարկից առաջ ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ։ Այն հիմք է ստեղծում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական համագործակցության ու ներդրումների համար և ուժեղացնում է Ուկրաինայի միջազգային դերը՝ որպես անվտանգության դոնորի»,- հայտնել է նախագահը:

Զելենսկին իր պատրաստակամությունն է հայտնել կիսվել ուկրաինական փորձով:

«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով և համակարգերով Սաուդյան Արաբիայի հետ և միասին աշխատել կյանքերի պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է Զելենսկին։

Լրահոս