Կապանում առատ տեղումներից հետո հեղեղումներ են. փողոցներում գետեր են հոսում

Կապանում առատ տեղումներից հետո հեղեղումներ են. քաղաքի փողոցներում բառացիորեն գետեր են հոսում։ Ողջի գետը դուրս է եկել ափերից։

Այս առնչությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ ոչ թե գետն է վարարել, այլ Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։

Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Իր հերթին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հորդորել է մարդկանց  չմոտենալ վարարած գետերին:

«Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար»,– նշել էր նա։

Լրահոս