Էմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց։ Նրան Գյումրիից մինչև օդանավակայան ճանապարհեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆրանսիայի նախագահը Հայաստան էր ժամանել մայիսի 3-ին։ Մակրոնին դիմավորել էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Մակրոնը մասնակցել է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաշինյանն ու Մակրոնը ստորագրել են ՀՀ Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հռչակագիրը։

Եվ վերջում՝ այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգը, որին մասնակցել են Մակրոնը, Փաշինյանը, Խաչատուրյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Լրահոս

Օրվա կարևոր